Ղազախստանի նախագահը կայցելի Հայաստան

Ղազախստանի նախագահը կայցելի Հայաստան

PanARMENIAN.Net - Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մինչև տարեվերջ կայցելի Հայաստան, Ադրբեջան, Սերբիա և մի շարք այլ երկրներ: Այդ մասին հայտնել է հանրապետության ԱԳ նախարար Երլան Իդրիսովը:

Հունիսին Իդրիսովը հայտնել էր, որ Ղազախստանի նախագահը 2016-ին կայցելի Ճապոնիա, Հարավային Կորեա, Սաուդյան Արաբիա և Հորդանան, իսկ սեպտեմբերին`Ղրղզստան:

«Նախագահի միջազգային օրակարգը շատ ծանրաբեռնված է: Աշնանը կմեկնենք Լեհաստան, Սերբիա, հրավիրված ենք նաև սեպտեմբերի սկզբին Չինաստանում «Մեծ ությակի» գագաթնաժողովին, նախագահը նաև կայցելի Ճապոնիա, Հարավային Կորեա, Ադրբեջան, Հայաստան, Սաուդյան Արաբիա և Հորդանան»,- ասել է Իդրիսովը օգոստոսի 17-ի ճեպազրույցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---