Ռումինիայի ԱԳՆ-ն հերքել է ԱՄՆ միջուկային զենքի տեղակայման լուրը18 օգոստոսի 2016 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է հաղորդագրություններն ամերիկյան միջուկային զենքը Թուրքիայից Ռումինիա տեղափոխելու մասին: Ավելի վաղ Բրյուսելում լույս տեսնող EurActiv թերթը սեփական աղբյուրի վրա հղումներով հայտնել էր, որ ԱՄՆ-ն սկսել է Թուրքիայում տեղակայված միջուկային զենքը տեղափոխել Ռումինիա` վերջին շրջանում Վաշինգտոնի և Անկարայի հարաբերությունների վատթարացման ֆոնին: Ըստ աղբյուրներից մեկի, երկու երկրների հարաբերություններն այնքան են վատթարացել Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո, որ Վաշինգտոնն այլևս չի վստահում Անկարային սպառազինության պահպանման հարցում: «Ռումինիայի ԱԳՆ-ն կտրականապես հերքում է այդ լուրերը»,-ասվում է Ռումինիայի ԱԳՆ հայտարարության մեջ` ի պատասխան հարցման երկրում ԱՄՆ զենքի տեղակայման վերաբերյալ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեկուն հայտարարել էր, որ երկրի տարածքը չպետք է միջուկային արսենակի տեղակայման վայր դառնա` մեկնաբանելով ԱՄՆ միջուկային օբյեկտների հնարավոր տեղակայումը երկրում: Ըստ Stimson Center վերլուծական կենտրոնի, սառը պատերազմի տարիներից ի վեր Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայի տարածքում կա ԱՄՆ մարտավարական միջուկային զենքի մոտ 50 միավոր: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայում ձերբակալել են ՆԱՏՕ-ի «Ինջիրլիկ» ռազմակայանի հրամանատար, գեներալ Բիքիր Էրկան Վանին, հայտնում է Sky News Arabia-ն: Ռազմական հեղաշրջման փորձից հետո ռազմակայանը մեկուսացվել էր և անջատվել էներգամատակարարումից: Ըստ Չավուշօղլուի, ավիաբազայի զինծառայողները մասնակցել են ապստամբությանը: Նա նաև նշել է, որ Թուրքիան կվերսկսի ԱՄՆ գլխավորած կոալիցիայի թռիչքները հեղաշրջման վերջնական ձախողումից հետո: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |