ՌՈւԵ-ի Յարոսլավլի թեմի եկեղեցիներում կկայանա Հայոց ցեղասպանության զոհերի հոգեհանգստի արարողություն

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Ռուս ուղղափառ եկեղեցու Յարոսլավլի թեմի եկեղեցիներում կկայանա Հայոց ցեղասպանության զոհերի հոգեհանգստի արարողություն: Այդ մասին հայտարարել է Յարոսլավլի եւ Ռոստովի միտրոպոլիտ Կիրիլը Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ռուսական միության (ՀԲՀՌՄ) շրջանային բաժնի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net ին ՀԲՀՌՄ մամլո ծառայությունում, հանդիպմանը որոշվել են երկու եղբայրական ժողովուրդների պատմամշակութային եւ հոգեւոր հարուստ ժառանգության պահպանության եւ բազմացման ուղղությամբ կոնկրետ քայլերը: Առաջիկայում Ֆյոդորովսկի մայր տաճարին կից միտրոպոլիտ Կիրիլի ղեկավարության բացվելու է կիրակնօրյա դպրոց հայ երեխաների համար: Նման դպրոցներ են գործելու հայերով համեմատաբար խիտ բնակեցված մի շարք վայրերում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---