Մոսկվաբնակ հայերը հարգանքի տուրք կմատուցեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ին ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ի խորհրդաժողովների սրահում տեղի կունենան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել Ռուսաստանի հայերի միության մոսկովյան բաժանմունքում (ՌՀՄՄԲ), երեկոյի առաջին մասում հանդես կգան փորձագետները` Ռուսաստանի Դաշնության հասարակական, քաղաքական, կրոնական եւ պետական կառույցների ներկայացուցիչները: Երկրորդ մասում կցուցադրվի Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմ:



Ապրիլի 24-ին 11.30-ին ծաղկեպսակներ կդրվեն խաչքարի մոտ, որը գտնվում է ՀԱԵ Ռուսաստանի թեմի կառուցվող Սուրբ Խաչ մայր տաճարի տարածքում ՀԱԵ Ռուսաստանի թեմի, ՀՀ դեսպանատան, Ռուսաստանի հայերի միության, Համաշխարհային հայկական կոնգրեսի անունից: 12:00-ին Սուրբ Խաչ եկեղեցում կմատուցվի պատարագ ի հիշատակ ցեղասպանության զոհերի:



13:30-ին ՌՀՄՄԲ-ի երիտասարդական թեւը մտադիր է ակցիա կազմակերպել Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան առջեւ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---