Անկարան հուսով է ԵՄ անդամ դառնալ 2023-ին` Թուրքական Հանրապետության 100-ամյակին![]() 19 օգոստոսի 2016 - 12:28 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխանությունները կցանկանային, որ երկիրը Եվրամիության անդամ դառնար մինչև 2023 թվականը: Այդ մասին հայտարարել է ԵՄ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Սելիմ Ենելը: «Թուրքիայի կառավարությունը ցանկանում է, որ երկիրն անդամակցի ԵՄ-ին մինչև 2023 թվականը: 2023-ին Թուրքական Հանրապետությունը դառնում է 100 տարեկան: Իմ երկրի համար անդամակցումը Եվրամիությանը հանդիսավոր պսակը կդառնա »,-հայտարարել է մշտական ներկայացուցիչը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ընդ որում Ենելը նշել է, որ այս պահին Եվրամիությանն անդամակցելու համար պայմաններն այնքան էլ բարենպաստ չեն, սակայն դա կարող է արագ փոխվել: Մինչդեռ Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը սպառնացել է խոչընդոտել Թուրքիայի` ԵՄ անդամակցությանը: «Եվրամիության արտգործնախարարների խորհրդում, որտեղ ես աթոռ ու ձայնի իրավունք ունեմ, քննարկվում է այն հարցը թե Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության բանակցությունների նոր փուլ կսկվի թե ոչ: Այս հարցում ես բացասական դիրքորոշում ունեմ»,- ասել է Կուրցը: Ավստրիայի կողմից նման հայտարարություններ ավելի վաղ նույնպես հնչել էին: Մասնավորապես, Ավստրիայի վարչապետ Քրիսթիան Քերնը ասել էր, որ Թուրքիայի և ԵՄ միջև ընթացող բանակցությունները դադարեցնելու համար հանդիպելու է եվրոպական երկրների ղեկավարների հետ: Նա կողմերի միջև ընթացող բանակցությունները որակել էր որպես «բեմականացված դիվանագիտություն»: Ընթերցեք նաև. Ավստրիան պատրաստվում է խոչընդոտել Թուրքիայի՝ ԵՄ անդամակցությանը Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |