Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը $95 միլիոնի բաժնետոմս է վաճառել![]() 20 օգոստոսի 2016 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն առաջին անգամ բաժնետոմսերի մեծ քանակ է վաճառել` ֆինանսավորելու համար իր ընտանիքի բարեգործական նախագծերը: Մոտ $95 միլիոնի ավելի քան 760.000 բաժնետոմսերի վաճառքն իրականացրել են Ցուկերբերգի և նրա կնոջ` Պրիսցիլլա Չանի Chan Zuckerberg Initiative Holdings բարեգործական հիմնադրամն ու Chan Zuckerberg Foundation հիմնադրամը: Բաժնետոմսերի գինը կազմել է $122,85-$124,31 մեկ արժեթղթի համար, հայտնում է «Կոմերսանտը»: Դեկտեմբերին ծնվեց Մարկ Ցուկերբերգի դուստրը, որին Մաքս անվանեցին: Այդ իրադարձության պատվին նա որոշեց բարեգործական նպատակների համար հատկացնել իր ընկերության բաժնետոմսերի 99 տոկոսը, որոնց արժեքն այդ պահի դրությամբ $45 մլրդ էր: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |