Մերկելը խելամտության կոչ է արել գերմանաբնակ թուրքերին![]() 23 օգոստոսի 2016 - 13:27 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել երկրի ազգությամբ թուրք քաղաքացիներին լոյալ վերբերմունք դրսևորել Գերմանիայի հանդեպ: «Գերմանիայում վաղուց բնակվող ազգությամբ թուրք քաղաքացիներից մենք ակնկալում ենք բարձր մակարդակի լոյալ վերաբերմունք մեր երկրի հանդեպ: Հանուն դրա մենք փորձում ենք բաց լինել նրանց իղձերի համար և հասկանալ նրանց»,-ասել է Մերկելը Ruhr Nachrichten թերթին տված հարցազրույցում: Նա նշել է, որ կառավարությունը «սերտ շփում ունի ներգաղթյալների միավորումների հետ», հայտնում է Deutsche Welle-ն: Թուրքիայում ներքաղաքական բախումներով պայմանավորված`Մերկելը խելամտության կոչ է արել ծագումով թուրք քաղաքացիներին: «Խոսքի և ցույցերի ազատությունը Գերմանիայում տարածվում է բոլոր նրանց վրա, ով ապրում է այս երկրում, սակայն բոլոր քաղաքացիներն, անշուշտ, բոլոր տարաձայնությունները պետք է խաղաղ ճանապարհով լուծեն»,-ասել է նա: Թուրքիայի նախագահ էրդողանի կողմնակիցների վերջին բազմամարդ հանրահավաքները ԳԴՀ-ում, այդ թվում Քյոլնում, քաղաքական բավաեճի առիթ դարձան Գերմանիայում: Քրիստոնյա-դեմոկրատական միության որոշ ներկայացուցիչներ պահանջեցին երկքաղաքացիության չեղարկում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |