Առնոլդ Շվարցենեգեր. Հայերն էապես հարստացրել են Կալիֆորնիայի պատմությունն ու մշակույթը23 ապրիլի 2007 - 20:44 AMT PanARMENIAN.Net - Կալիֆորնիան հարազատ տուն է դարձել գրեթե մեկ միլիոն հայերի համար: Նահանգի հայ համայնքը ներկայացված է գործունեության գրեթե բոլոր ոլորտներում` գյուղատնտեսություն, բիզնես, կրթություն, հանրային ծառայություններ, սպորտ եւ մշակույթ: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը: Հայերը պահպանել են իրենց ինքնատիպ ժառանգությունը, լեզուն ու կրոնը, այդպիսով հարստացնելով նահանգի բազմազան պատմությունը, արդյունաբերությունն ու մշակույթը: Նշենք, որ Կալիֆորնիայում է բնակվում ԱՄՆ-ի ամենամեծ եւ ամենաազդեցիկ հայ համայնքը: Հիմնականում նրանք Հայոց ցեղասպանությունը վերապրած մարդկանց ժառանգներն են: Հայ համայնքի ներկայացուցիչները ակտիվորեն մասնակցում են նահանգի քաղաքական եւ տնտեսական կյանքին: Այսօրվա դրությամբ Կալիֆորնիայում է լույս տեսնում ամենահեղինակավոր անգլալեզու հայկական The California Courrier թերթը, «Մասիս» թերթը, գործում են կիրակնօրյա դպրոցներ եւ եկեղեցիներ: Լոս Անջելեսում է գտնվում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |