Թուրքիան մտադիր է անդամակցել ԵՏՄ-ին

Թուրքիան մտադիր է անդամակցել ԵՏՄ-ին

PanARMENIAN.Net - Թուրքիան ցանկանում է միանալ Եվրասիական միությանը: Այդ մասին հայտարարել է երկրի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին Daily Sabah-ին տված հարցազրույցում:

«Մինչ ռուսական ինքնաթիռի խոցումը 2015-ի նոյեմբերին, մենք բանակցում էինք Ռուսաստանի հետ առևտրի ազատ գոտու ստեղծման մասին: Պուտինի Թուրքիա կատարած վերջին այցի ժամանակ մենք շրջանակային համաձայնագիր ստորագրեցինք ՌԴ էկոնոմիկայի նախարարի հետ: Հիմա մենք կվերսկսենք բանակցությունները ՌԴ հետ ազատ առևտրի գոտու մասին»,-ասել է Զայբեկչին:

Նա նշել է, որ Թուրքիան ձգտում է որքան հնարավոր է շուտ ավարտին հասցնել բանակցությունները: «Առևտրի ազատ գոտին կներառի ծառայությունների և ներդրումների առաջին հատվածը: Հետագայում մենք մտադիր ենք ներառել նաև արդյունաբերական արտադրությունը, մասնավորապես, գյուղատնտեսությունը»,-ասել է նախարարը:

«Ռուսաստանը գլխավորում է ԵՏՄ-ն, որին անդամակցում են նաև Բելառուսը, Ղրղզստանը, Ղազախստանը, Հայաստանն ու Ադրբեջանը (խմբ.`Ադրբեջանը ԵՏՄ անդամ չէ): Անշուշտ, մենք ցանկանում ենք միանալ ԵՏՄ-ին` չվնասելով ԵՄ-ին լիիրավ անդամակցության գործընթացին և չխախտելով Մաքսային միությունը»,-ասել է Զայբեկչին:

ԵՏՄ-ն ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի բազայի վրա և գործում է 2015-ի հունվարի 1-ից: ԵՏՄ հետ առևտրի ազատ գոտի ստեղծելու ցանկություն է հայտնել ավելի քան 40 երկիր և միջազգային կազմակերպություն, այդ թվում Չինաստանը, Թաիլանդը, Եգիպտոսը, Հնդկաստանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---