ԱԻՆ. Իտալիայում երկրաշարժի զոհերի և տուժածների մեջ ազգությամբ հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան![]() 25 օգոստոսի 2016 - 11:56 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 25-ին, ժամը 11.30-ին արտակարգ իրավիճակների նախարարությունը կապ է հաստատել Իտալիայի Հանրապետությունում ՀՀ հյուպատոս 2-րդ քարտուղար Ա. Հովհաննիսյանի հետ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: Ըստ տեղեկատվության՝ զոհերի և տուժածների մեջ ազգությամբ հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան: Նշված ժամի դրությամբ Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 247-ի, իսկ տուժածներինը՝ 368-ի: Օգոստոսի 24-ի առավոտյան Իտալիայի կենտրոնական հատվածում նոր երկրաշարժ է տեղի ունեցել 4,9 մագնիտուդ հզորությամբ: 6.0 մագնիտուդով առաջին ստորերկրյա ցնցումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 03:36-ին: էպիկենտրոնը Լացիո շրջանի Ակկումոլի քաղաքի մոտ է եղել` մոտ 4 կմ խորությամբ: 5,4 մագնիտուդով երկրորդ ցնցումը գրանցվել է 04:34-ին Ումբրիա շրջանում:Ցնցումները զգացվել են նաև Հռոմում և Բոլոնիայում: Ըստ հաղորդագրությունների, ավերածություններ կան Լացիոյում, Ումբրիայում և Մարկեում: Օգոստոսի 25-ի առավոտյան Իտալիայում գրանցվել են նոր ցնցումներ, մագնիտուդը եղել է 4,7: Ավերածությունների մասին դեռևս հաղորդագրություններ չկան: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |