Արայիկ Խանդոյանի կալանքի դեմ բողոքի քննության միջնորդությունը մերժվել է

Արայիկ Խանդոյանի կալանքի դեմ բողոքի քննության միջնորդությունը մերժվել է

PanARMENIAN.Net - Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի («Միայնակ Գայլ») կալանքի դեմ բողոքի քննության միջնորդությունը, հայտնում է Aysor.am-ը:

«Ես 2 միջնորդություն էի ներկայացրել՝ կալանքը որպես խափանման միջոց փոխելու կամ գրավը որպես այլընտրանքային միջոց կիրառելու մասին: Սակայն 2 դեպքում էլ դատարանը հաշվի չառավ պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունները»,-լրագրողների հետ զրույցում ասել է Արայիկ Խանդոյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը:

Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է «Սասնա ծռեր» խմբի անդամ, կալանավորված Արայիկ Խանդոյանի թեկնածությունը Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի ընտրություններում:

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 18-ին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---