Ջեք Լեյթոն. «Մենք պետք է ճանաչենք Հայոց ցեղասպանությունը եւ երբեք չմոռանանք դրա մասին»

PanARMENIAN.Net - Այն օրը, երբ մենք նշում ենք Հայոց ցեղասպանության տարելիցը, մենք պետք է հարգանքի տուրք մատուցենք այդ ողբերգական դվագին ոչ միայն հայերի, այլեւ ամբողջ մարդկության պատմության մեջ, հայտարարել է Կանադայի Նոր դեմոկրատական կուսակցության ղեկավար Ջեք Լեյթոնը: Նրա խոսքերով, այդ ողբերգական դրվագը հաճախ քողարկվում է Առաջին Համաշխարհային պատերազմով, սակայն այն պետք է իր հատուկ տեղն ունենա համաշխարհային պատմության մեջ: «Եթե մենք ժամանակին արձագանքեինք Հայաստանի իրադարձություններին, ապա կկարողանայինք մեխանիզմ ստեղծել նմամ սոսկալի բաներ կանխելու համար: Սակայն Երկրորդ Համաշխարհային պատերազմի նախաշեմին հայերի ողբերգությունը մոռացվեց եւ հատուկ որակում չստացավ: Այսօր մենք գիտենք հետեւանքների մասին. դա 20-րդ դարի վերջին ցեղասպանությունը չեղավ: Մենք պետք է միշտ հիշենք հայ ժողովրդի մասին: Մենք պետք է ճանաչենք Հայոց ցեղասպանությունը եւ երբեք չմոռանանք դրա մասին»,- հայտարարել է Ջեք Լեյթոնը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---