Մոսկվայի հայերը կոչ են արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու զղջալ24 ապրիլի 2007 - 21:46 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 92-րդ տարելիցին նվիրված միջոցառումները Մոսկվայում սկսվել են ապրիլի 23-ի երեկոյան` Մոսկվայի Սուրբ Խաչ եկեղեցում: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ի թղթակցին «Հայ Դատի» մոսկովյան գրասենյակի ղեկավար Յուրի Նավոյանը, ապրիլի 24-ին տաճարում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է անցել, որը ղեկավարել է Հայ Առաքելական Եկեղեցու ռուսական թեմի առաջնորդ եպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը: Եկեղեցու բակում գտնվող խաչքարին ծաղկեսպակներ դրվեցին Ռուսաստանում ՀՀ դեսպանատան անունից, Մոսկվայի հայկական կազմակերպությունների, երիտասարդական միությունների ներկայացուցիչների կողմից:«15:00-ին հայկական երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները, մոտ 500 հոգի, ուղվել են դեպի Մոսկվայում Թուրքիայի դեսպանատուն: Նրանց հետ էին Մոսկվայում քրդական, հունական եւ ասորական համայնքների ներկայացուցիչները: Մոսկվայի երիտասարդական կազմակերպությունները հայտարարությամբ են հանդես եկել, որում կոչ են արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու զղջալ»,- նշել է Նավոյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |