Պուտինը Թուրքիա չի մեկնի. Նա հեռվից կերկրպագի ռուս ֆուտբոլիստներին![]() 29 օգոստոսի 2016 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր չէ մեկնել Թուրքիա, որտեղ կայանալու է Թուրքիայի և Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականների ընկերական հանդիպումը: Այդ մասին օգոստոսի 29-ին լրագրողներին է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ոչ, կերկրպագենք հեռվից»,-ասել է Պեսկովը` պատասխանելով այն հարցին, թե մտադիր է արդյոք ՌԴ նախագահը ներկա գտնվել խաղին: ՌԴ և Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների ընկերական խաղը տեղի կունենա օգոստոսի 31-ին թուրքական Անթալիայում: Թուրքական Dogan լրատվական գործակալությանն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 31-ին կայցելի Թուրքիա՝ Անթալիա քաղաքում հետևելու երկու երկրների ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպմանը: Ըստ նույն աղբյուրի՝ ֆուտբոլային հանդիպումը Անթալիայում դիտելու է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Թուրքական մամուլը ավելի վաղ հաղորդել էր, որ ընկերական խաղը կայանալու է 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլին ընդառաջ՝ որպես ևս մեկ քայլ անցած տարվա նոյեմբերին թուրք-սիրիական սահմանին թուրքական զինված ուժերի կողմից ռուսական ռազմական օդանավի խոցումից հետո երկու երկրների միջև վատթարացած հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |