Միրոնովի կալանավորման միջնորդությունը մերժվել է. Նա ազատ է արձակվել![]() 29 օգոստոսի 2016 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովին ժամանակավորապես կալանավորելու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունը, հայտնում է Tert.am-ը: Նրա փաստաբան Կարեն Ներսիսյանը Life.ru-ին ասել էր. «Նրան կասկածում են զենքի ապօրինի վաճառքին մեղսակից լինելու մեջ: Իմ պաշտպանյալն այդ մասին ոչինչ չգիտեր: Նա ընդամենը ծրագրավորող է Մինսկի «Սինեզիս» ՏՏ ոլորտի ընկերությունում: Ընկերությունը համացանցի միջոցով որսորդական զենք է վաճառում, իսկ Սերգեյը ֆիրմայի ներկայացուցիչն է եղել Մոսկվայում»: Օգոստոսի 29-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ քննվել է դատախազության միջնորդությունը՝ օգոստոսի 26-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովին ժամանակավորապես կալանավորելու վերաբերյալ: Դատարանում նախքան դատական նիստի մեկնարկը Սերգեյ Միրոնովն ասել էր, որ տեղի ունեցածը սխալմունք է և հույս էր հայտնել, որ առաջիկայում հարցը կլուծվի: ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովը օգոստոսի 26-ին ձերբակալվել էր Հայաստանում ԱՄՆ հարցումով: Նրա փաստաբան Կարեն Ներսեսյանը հայտարարել էր, որ ռուսաստանցուն կասկածում են փողեր լվանալու և ռազմական տեխնոլոգիաների ապօրինի փոխանցման մեջ: Նրա փաստաբան Կարեն Ներսեսյանը հայտարարել էր, որ Երևանում ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովի ձերբակալությունը կոպիտ քաղաքական սադրանք է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |