Ըստ ԶԼՄ-ների, Ուզբեկստանի նախագահը մահացել է. Պաշտոնական հաստատում չկա![]() 30 օգոստոսի 2016 - 11:17 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 29-ի երեկոյան մի շարք ԶԼՄ-ներ հայտնեցին, որ Տաշքենդում 79 տարեկան հասակում վախճանվել է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովը, որը պաշտոնավարում էր արդեն ավելի քան 26 տարի: Միևնույն ժամանակ, Տաշքենդում հերքում են այն հաղորդագրությունները, թե Կարիմովը հիվանդանոցում մահացել է: «Բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն»,-ասել է հանրապետության ղեկավարությանը մոտ աղբյուրը, հայտնում է Ինտերֆաքսը: Մինչդեռ Ուզբեկստանում ՌԴ դեսպանատանը հայտարարել են, որ չեն կարող հաստատել, կամ հերքել Ուզբեկստանի նախագահի մահվան լուրը: Ուզբեկստանի նախագահ Կարիմովը վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել օգոստոսի 27-ին` ուղեղի կաթված աշխտորոշմամբ: Ավելի վաղ այդ մասին հայտնել էր Կարիմովի կրտսեր դուստրը` Լոլա Կարիմովա-Տիլլյաևան: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |