Սարկոզի. Ընդունելով Թուրքիային` ԵՄ-ն ստիպված կլինի ընդունել Լիբանանին, Իսրայելն ու նույնիսկ Մաղրիբը25 ապրիլի 2007 - 16:58 AMT PanARMENIAN.Net - «Ես դեմ եմ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահի թեկնածու Նիկոլա Սարկոզին Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդին ուղված նամակում: Նրա խոսքերով, խնդիրը կայանում է հենց Թուրքիայում: «Ես չեմ կարող ասել ֆրանսիացի աշակերտներին եւ ուսանողներին, որ Եվրոպան սահամանկից է Սիրիային եւ Իրաքին: Եթե մենք ընդունենք Թուրքիային, ստիպված կլինենք ընդունել Լիբանանին, Իսրայելն ու նույնիսկ Մաղրիբը: Եթե Եվրոպան իրոք ցանկանում է անվտանգության զգացում ներշնչել, ապա նրա սահմանները պետք է հստակ լինեն: Մենք պետք է խորացնենք հարաբերությունները Թուրքիայի հետ, բայց չհասցնենք անդամակցությանը Եվրամիությանը: Մեզ պետք է ընդամենը «արտոնյալ գործընկերություն» Թուրքիայի հետ»,- նշել է Նիկոլա Սարկոզին:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |