Ադրբեջանցի ըմբիշները կզրկվեն օլիմպիական մեդալներից![]() 31 օգոստոսի 2016 - 10:51 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանցի ըմբիշները կզրկվեն օլիմպիական պարգևներից խթանիչների օգտագործման դրական թեստերի հիման վրա: Խոսքը 2008թ. Պեկինի և 2012թ. Լոնդոնի օլիմպիադաների մասին է: Պարգևներից կզրկվեն նաև Ուկրաինան և Ղազախստանը ներկայացնող ըմբիշներից ոմանք, հայտնում է ադրբեջանական Haqqqin.az-ը: Մեդալներից զրկված ըմբիշների անունները դեռ հայտնի չեն: Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարությունը դեռ պաշտոնական ծանուցում չի ստացել այդ մասին: «Դեռ ոչինչ չենք կարող մեկնաբանել»,-ասել է նախարարության մամուլի քարտուղար Սամայա Մամեդովան: Պեկին-2008-ում հունահռոմեական ոճի ըմբիշներ Ռովշան Բայրամովն ու Վիտալի Ռագիմովը դարձել էին արծաթե մրցանակակիրներ, իսկ ազատ ոճի ըմբիշներ Մարիա Ստադնիկն ու Հեթաք Գազյումովը բրոնզ էին նվաճել: Լոնդոնում ադրբեջանցիները երկու ոսկի ունեին (Թորգուլ Ասկերով, Շարիֆ Շարիֆով) երկու արծաթ (Ստադնիկ և Բայրամով) և երեք բրոնզ (Էմին Ահմեդով, Յուլիա Ռատկևիչ և Հեթագ Գազյումով): Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |