Ռուսաստանում կայացավ Բորիս Ելցինի հուղարկավորության արարողությունը25 ապրիլի 2007 - 19:16 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը հրաժեշտ տվեց երկրի առաջին նախագահ Բորիս Ելցինին: Քրիստոս Ամենափրկչի տաճարում հոգեհանգստի արարողությունից հետո սգո թափորը ուղղություն վերցրեց դեպի Նովոդեվիչյե գերեզմանատուն: Ելցինի դիով դագաղը Տաճարից գերեզմանատուն ուղվեց Cadillac դիակառքով: Սակայն արդեն Նովոդեվիչյե գերեզմանոցի մոտ դագաղը դրվեց ծաղիկներով եւ ՌԴ պետական դրոշով զարդարված հրետասայլի վրա: Հրետասայլը տանում էր զրահատրասպորտյորը, որի ետեւից քայլում էին հոգեւորականներ, առաջին նախագահի ընտաինքը, հարազատները, ընկերները: Գերեզմանոցում հնչեց եռակի հրացանային համազարկ:Գերեզմանոցի մոտ մի քանի հազար մարդ էր հավաքվել տան Բորիս Ելցինին հրաժեշտ տալու համար: Մարդկանց շարքը մոտ կես կիլոմետր էր ձգվում: Հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար մի շարք պետությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ էին ժամանել: Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը գլխավորում էր երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հիշեցնենք, որ Բորիս Ելցինը հանկարծակի մահացել է երկուշաբթի 76 տարեկան հասակում: Ապրիլի 25-ը հայտարարվել է Համազգային սգո օր: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |