Լավրովը և Նալբանդյանը քննարկել են ԼՂ կարգավորման հարցը

Լավրովը և Նալբանդյանը քննարկել են ԼՂ կարգավորման հարցը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 31-ին հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Էդվարդ Նալբանդյանի միջև:

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ նախարարները քննարկել են «երկկողմ արտաքին քաղաքական փոխգործողության որոշ հարցեր, ինչպես նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում», գրում է «Ազատություն» ռադիոկայանի կայքէջը:

Լավրովը շնորհավորել է հայաստանցի գործընկերոջը ռուսաստանյան Բարեկամության շքանշանով պարգևատրվելու առթիվ:

Օգոստոսի 10-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ այլ հարցերի շարքում քննարկելով նաև ԼՂ հիմնախնդիրը:

Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի համար: Իր հերթին, Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ քննարկել է հակամարտության կարգավորման թեման Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ու նշել է, որ տեղյակ կպահի Սարգսյանին զրույցի բովանդակության մասին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---