Բրիտանիայի խորհրդարանում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներ26 ապրիլի 2007 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 92-րդ տարելիցի կապակցությամբ Լոնդոնում` Մեծ Բրիտանիայի խորհրդարանի St Mary's-under-Croft եկեղեցում մատուցվել է պատարագ, իսկ Համայնքների պալատում կայացել է միջազգային կոնֆերանս: Միջոցառումները կազմակերպել էին «Նոր սերունդ» եւ «Armenia Solidarity» հայկական կազմակերպությունները, ինչպես նաեւ բրիտանա-հայկական խորհրդարանական խումբը: Պատարագը մատուցել է Ֆրենկ Գելլին, որը կոչ է արել բրիտանական կառավարությանը առավել ակտիվ լինել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Վեսթմինսթերի աբբայությունում ծաղկեպսակներ են դրվել Անմեղ զոհվածների հիշատակին: Ինչպես PanARMENIAN.Net ն են հաղորդել «Նոր սերունդ» կազմակերպությունում, միջազգային կոնֆերանսի մասնակիցները, որն անցել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ լորդ Ավեբարի նախագահությամբ, քննարկել են ժխտման մարտավարությունը, որ կիրառում է բրիտանական կառավարությունը եւ Հայոց ցեղասպանության ճանաչման հակառակորդ պատմաբանները, զուգահեռներ են անցկացրել Հայոց ցեղասպանության եւ Հոլոքոսթի միջեւ, ինչպես նաեւ Արեւելյան Անատոլիայում մշակութային ցեղասպանության միջեւ: Բացի այդ, կոնֆերանսում ընթերցվել են մի շարք կազմակերպությունների ուղերձներ, որոնք դատապարտում են Հայոց ցեղասպանությունը: Կոնֆերանսի արդյունքներն, ինչպես նաեւ փորձագետների հայտարարությունները ցեղասպանությունների հետազոտման ոլորտում հաջորդ շաբաթ կներկայացվեն կառավարությանը լորդ Ավեբարի եւ բարոնուհի Քերոլայն Քոքսի կողմից: Նրանք նաեւ կոչ կանեն կառավարությանը խորհրդակցել Ցեղասպանության հետազոտման ոլորտում հայտնի փորձագետներ, պրոֆեսոր Յուրգեն Զամմերերի հետ Շեֆիլդի համալսարանից եւ դոկտոր Քեթի Քարմայքլի հետ Արեւելյան Անգլիայի համալսարանից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |