Պեկինի Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանը որակազրկվել է![]() 1 սեպտեմբերի 2016 - 10:37 AMT PanARMENIAN.Net - Օլիմպիական խաղերի պաշտոնական կայքում հրապարակվել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) հերթական զեկույցը: Որակազրկված 6 մարզիկի թվում է Պեկինի Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանը: 2008-ի Պեկինի Օլիմպիադայի 69 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակրի փորձանմուշի վերստուգմանը հայտնի է դարձել, որ նա օգտագործել է ստանոզոլոլ և դեհիդռոքլորմեթիլթեսթոսթերոն դեղամիջոցները, ինչի արդյունքում Մարտիրոսյանը որակազրկվել է, գրում է Tert.am-ը: Զեկույցում նշված է, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հնարավորին չափ շուտ պետք է վերադարձնի մեդալն ու պատվոգիրը: Օգոստոսի 24-ին ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) պաշտոնական կայքը հրապարակել է 2008-ի օլիմպիական խաղերի մասնակցիների դոպինգ նմուշների հերթական վերստուգումների արդյունքներով դրական դոպինգ թեստ հանձնած հերթական ծանրորդների անունները:Նրանց թվում էին Ղազախստանի 4, Բելառուսի ու Չինաստանի երեքական, Ուկրաինայի, Ռուսաստանի երկուական ու Ադրբեջանի մեկ ներկայացուցիչ, նաև մինչև 85 կգ քաշային կարգում 2008-ի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Բելառուսը ներկայացնող Անդրեյ Ռիբակովը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |