Բուլղարիայի խորհրդարան է ներկայացվել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայտարարագիրը26 ապրիլի 2007 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 25-ին Բուլղարիայի ժողովրդական ժողովը, Բժժ նախագահ Գեորգի Պիրինսկու առաջարկությամբ, իր հերթական նիստը սկսեց մեկ րոպե լռությամբ` ի հիշատակ «Հայոց ցեղասպանության զոհերի»: Այնուհետեւ պատգամավոր Բոյկո Վատեւը ներկայացրեց իր «Բուլղարական ժողովրդական միություն» պատգամավորական խմբի Հայոց Ցեղասպանությունը դատապարտող եւ ճանաչող Հայտարարագիր եւ միաժամանակ պահանջեց, որպեսզի վերջինս ընդունվի խորհրդարանի կողմից: Հայոց եւ բուլղարական ցեղասպանությունը դատապարտող նմանատիպ այլ հայտարարագիր խորհրդարանում ընթերցվեց նաեւ այլ պատգամավորների կողմից: Բուլղարիայի խորհրդարանում ներկայումս սկսվել է ստորագրահավաք Հայոց Ցեղասպանությունը դատապարտող եւ ճանաչող Հայտարարագիրն օրակարգ մտցնելու եւ, համապատասխանաբար, քվեարկության ընթացակարգ անցնելու համար: Ապրիլի 23-24-ին Բուլղարիայի տարբեր քաղաքներում` Պլովդիվում, Վառնայում եւ Բուրգասում տեղի են ունեցել միջոցառումներ, նվիրված Մեծ Եղեռնի 92-ամյակին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |