Հայոց ցեղասպանություն. Կանադայի վարչապետը չի ենթարկվում Թուրքիայի շանտաժին26 ապրիլի 2007 - 15:35 AMT PanARMENIAN.Net - «Մենք բոլորս հիանալի գիտենք Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի կողմից ճնշման եւ սպառնալիքների մասին»,-PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Կանադայի Հայ Դատի հանձնախմբի (ANCC) գործադիր տնօրեն Արիս Բաբիկյանը: «Բարեբախտաբար, Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը չի ենթարկվում թուրքական շանտաժի: Նա հավատարիմ է մնում Հայոց ցեղասպանության հարցում իր դիրքորոշմանը»,-ընդգծել է Բաբիկյանը: Նշենք, որ հանդես գալով Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հայտարարությամբ, Հարփերը հիշեցրել է, որ Կանադայի խորհրդարանների երկու պալատները ճանաչել են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Անցած շաբաթ Թուրքիան «նախազգուշացրել էր» Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերին, որ նա ապրիլի 24-ին 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն չանվանվի: Ինչպես հաղորդում է «Թըրքիշ Դեյլի նյուսը», Սթիվեն Հարփերը դիվանագիտական կանալներով նախազգուշացվել էր այն մասին, որ «այդ մեղադրանքների ամենամյա կրկնությունը չի նպաստում թուրք-կանադական երկկողմ հարաբերություններին»: «Մենք հուսով ենք, որ Կանադայի վարչապետն այս տարի չի կրկնի այն, ինչ արեց անցյալ տարի»,-հայտարարել էր Թուրքիայի ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |