Մխիթարյանը կարող է բաց թողնել «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումը վնասվածքի պատճառով 1 սեպտեմբերի 2016 - 17:01 AMT PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել անգլիական Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումը` Հայաստանի և Չեխիայի ֆուտբոլի հավաքականների ընկերական խաղում ստացած վնասվածքի պատճառով, հայտնում է Eurofootball со-ն Goal-ի վրա հղումով: Չեխիա-Հայաստան ընկերական հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի 31-ին` ավարտվելով 3:0 հաշվով` հօգուտ չեխերի: Մխիթարյանը ստիպված եղավ փոխարինման գնալ առաջին խաղակեսի ավարտին` չեխերի պաշտպան Մարեկ Սուխիի հետ բախումից հետո: Մխիթարյանը հարված է ստացել ոտքին: Մխիթարյանի վերականգնման ժամկետը կախված կլինի բուժզննության արդյունքներից, որը նա կանցնի Անգլիայում: «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին: Հուլիսի 6-ին «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին որպես ակումբի նոր խաղացող: «Հպարտ եմ միանալ «Մանչեսթեր Յունայթեդին», իմ երազանքն իրականացավ: Ոգևորված եմ, որ հանդես եմ գալու նման հարուստ պատմությամբ ակումբում, հույս ունեմ, եր երկար եմ նրա մասը կազմելու: Շնորհակալ եմ Ժոզե Մոուրինյոյին և ակումբին ինձ ընտրելու համար», - ասել է Մխիթարյանը: «Մանչեսթեր Յունայթեդը» €42 մլն է վճարել Մխիթարյանի համար, ինչպես նաև €8 մլն կվճարի ֆուտբոլիստին` որպես միանվագ բոնուս: Բացի այդ, Մխիթարյանի տարեկան աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում» կկազմի €12.5 մլն: Պայմանագիրը կնքվել է 4 տարով: Այդպիսով, Մխիթարյանը շաբաթական մոտ £200 000 կստանա: Մխիթարյանը դարձել է հետխորհրդային տարածքի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը: Նախկինում այդ կարգավիճակն ուներ ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շևչենկոն, որը 2006-ին տեղափոխվեց անգլիական «Չելսի» իտալական «Միլանից» 40 մլն եվրոյով: Ընթերցեք նաև. Metro. Մխիթարյանը` Պրեմիեր լիգայի պատմության վրա ազդեցության հնարավորություն ունեցող խաղացողների ցանկում Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները |