ԱՎԾ. Հուլիսին գյուղոլորտն անկում է ապրել![]() 2 սեպտեմբերի 2016 - 11:21 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը 2016-ի հուլիսին կազմել է ավելի քան 90.593 մլրդ դրամ, ինչը 3.8%-ով պակաս է նախորդ տարվա հուլիսի ցուցանիշից: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 7 ամսվա կտրվածքով, այնուամեայնիվ, 1.3% աճ է արձանագրվել, ոլորտը տվել է 358.870 մլրդ դրամի եկամուտ: Տարեսկզբից տեմպերը, սակայն, շեշտակի նվազել են՝ 2015 թվականի միևնույն ժամանակահատվածում արձանագրվել էր 15.4% աճ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը 2016-ի հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել է 3.3%-ով: Ձկնորսության և ձկնաբուծության ոլորտում նույն ժամանակահատվածում գրանցվել է 2.3% աճ՝ կազմելով 13.997 մլրդ դրամ: Բուսաբուծության և անասնաբուծության ոլորտների արտադրանքի ծավալների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն նախատեսվում է հրապարակել եռամսյակային պարբերականությամբ: Կարդացեք նաև. Հայաստանում 4 անգամ ավելի շատ վիսկի է արտադրվել, քան շամպայն ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |