ՀՀ-ում IBM գերազանցության տարածաշրջանային կենտրոն կստեղծվի![]() 2 սեպտեմբերի 2016 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում կստեղծեն IBM գերազանցության տարածաշրջանային կենտրոն սոցիալական ծառայությունների համար: Որոշումը կայացվել է Կառավարության սեպտեմբերի 2-ի նիստում: ՀՀ աշխատանքի նախարար Արտեմ Ասատրյանը հայտնել է, որ հանրապետությունը պատրաստվում է անցնել սոցիալական պետծառայությունների միասնական էլեկտրոնային հարթակի: Դա նշանակում է, որ դրանք պետք է հայտնվեն միասնական տեխնոլոգիական միջավայրում, որը կապահովի դրանց համատեղելիությունը տվյալների միասնական բազայի համար: Այդ նպատակներով ԱՄՆ կառավարության աջակցության շրջանակում Հայաստանը հուշագիր է ստորագրել IBM կորպորացիայի հետ, որով IBM Curam համակարգի հիման վրա ծրագրվում է գերազանցության տարածաշրջանային կենտրոն ստեղծել: Դա թույլ կտա ոչ միայն համակարգեր ստեղծել ծառայությունների հետագա ավտոմատիզացման համար, այլև արտահանել դրանք այլ երկրներ, հավելել է նախարարը: IBM ընկերությունը սոցիալական ոլորտի տեխնոլոգիական լուծումների համաշխարհային առաջատարներից է: IBM Curam սոցիալական ծառայությունների համակարգի միջոցով ներկայում առաջնակարգ ծառայություններ են մատուցվում Կանադայում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Իռլանդիայում և եվրոպական այլ երկրներում: Ամերիկյան IBM ընկերության Եվրոպայի և Ասիայի տարածաշրջանային ղեկավար Կիրիլ Կորնիլևը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը 2014-ի դեկտեմբերի 2-ին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, ըստ որի՝ կողմերը մտադիր են ուսումնասիրել սոցիալական ոլորտում տեխնոլոգիաների և հաշվողական համակարգերի ինտեգրման հնարավորությունները և մշակել սոցիալական ուղղվածությամբ պետության համար դրանց կիրառման լավագույն տարբերակները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |