Թուրքիայի վարչապետը ցավակցել է պաշտոնապես ողջ Կարիմովի մահվան կապակցությամբ![]() 2 սեպտեմբերի 2016 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը պետական հեռուստատեսության ուղիղ եթերում ցավակցություն է հայտնել Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովի մահվան կապակցությամբ, ինչի մասին պաշտոնապես չի հայտարարվել: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը: «Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովը մահացել է: Թող Ալլահը հանգստություն պարգևի նրա հոգուն: Թուրքիայի Հանրապետության ժողովրդի անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ուզբեկստանի ժողովրդին»,-ասել է Յիլդիրիմը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ պաշտոնական տվյալների, Կարիմովը գտնվում է հիվանդանոցում ուղեղի կաթված ախտորոշմամբ: Սեպտեմբերի լույս 2-ի գիշերը երկրի կառավարությունը հայտարարեց, որ նրա առողջական վիճակը «կտրուկ վատթարացել է» և կրիտիկական է: Մինչդեռ Ուզբեկստանի անկախ «Ֆերգանա» գործակալությունը դեռ օգոստոսի 29-ին էր հաղորդագրություն տարածել, որ նախագահը մահացել է: Ընթերցեք նաև. Reuters-ը հաստատել է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովի մահվան փաստը ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |