Մերկելը մտադիր չէ հրաժարվել Հայոց ցեղասպանության մասին Բունդեսթագի բանաձևից![]() 2 սեպտեմբերի 2016 - 15:38 AMT PanARMENIAN.Net - ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ չի հրաժարվի Հայոց ցեղասպանության մասին Բունդեսթագի ընդունած բանաձևից, հայտնում է «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայտունգը»: Ըստ Բունդեսթագում ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի ներկայացուցիչ Ֆոլկեր Քաուդերի, Գերմանիայի կանցլերն իր հետ զրույցում հաստատել է, որ հետագայում ևս մտադիր է սատարել խորհրդարանի դիրքորոշմանը: Ավելի վաղ գերմանական «Շպիգել» հանդեսը գրել էր, որ ԳԴՀ մի շարք նախարարներ միասնական կարծիք են ձևավորել Հայոց ցեղասպանության հարցում: Ինչպես ակնկալվում էր, Շտեֆեն Զայբերտը պետք է ելույթ ունենար լրագրողների առջև Գերմանիայի կառավարության անունից`բանաձևին չսատարելու անհրաժեշտության մասին հայտարարությամբ, հայտնում է swissinfo-ին: Ավելի վաղ Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը մերժել է իր թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի պահանջը, որն ավելի վաղ հայտարարել էր, թե Բունդեսթագի պատգամավորները կկարողանան մուտք գործել Թուրքիայի տարածք` այցելել «Ինջիրլիք» ռազմակայան, եթե ԳԴՀ կառավարությունը մերժի Հայոց ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի բանաձևը: Անկարան Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո արգելել է գերմանացի խորհրդարանականների մուտքը ռազմակայան, որտեղ տեղակայված են գերմանական ինքնաթիռներ: Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»: Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ Գերմանիան բանաձևով ընդունում է նաև իր պատմական պատասխանատվությունը ողբերգության համար: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |