«Սասնա ծռերից» վիրահատված Արամ Մանուկյանը և Աշոտ Պետրոսյանը քայլում են հենակների օգնությամբ![]() 2 սեպտեմբերի 2016 - 17:59 AMT PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արամ Մանուկյանը և Աշոտ Պետրոսյանը, ովքեր օգոստոսի 31-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում վիրահատվել էին, սեպտեմբերի 2-ին հենակների օգնությամբ քայլել են: Այդ մասին տեղեկացրել է «Էրեբունի» ԲԿ-ի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը, գրում է Panorama.am-ը: «Նրանց երկուսի վիճակը բավարար է: Հետվիրահատական շրջանից գոհ եմ, որևէ խնդիր չկա: Այսօր կանգնեցրել, քայլեցրել ենք հենակների օգնությամբ: Սպասում ենք մի քիչ էլ լավանան, նոր տեղափոխեն», -ասել է Մանուկյանը: Նրա խոսքով, հավանաբար սեպտեմբերի 3-ին կամ 4-ին Մանուկյանն ու Պետրոսյանը կտեղափոխվեն «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: 15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Ոստիկանության հետ բախումների ընթացքում խմբի մի քանի անդամ վիրավորում է ստացել, զոհվել է 3 ոստիկան, որից մեկը, պաշտոնական վարկածով, գնդի տարածքից դիպուկահարի կրակոցից: Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |