Ուզբեկստանի նախագահի մահը պաշտոնապես հաստատվել է. Հուղարկավորությունը՝ սեպտեմբերի 3-ին![]() 3 սեպտեմբերի 2016 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 2-ի երեկոյան Ուզբեկստանում կյանքի 79-րդ տարում մահացել է երկրի նախագահ Իսլամ Քարիմովը: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է երկրի խորհրդարանի և կառավարության հաղորդագրության մեջ: Հուղարկավորությունը նշանակված է սեպտեմբերի 3-ին: Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդի հազարավոր բնակիչներ սեպտեմբերի 3-ին վաղ առավոտյան դուրս են եկել քաղաքի փողոցներ ու ճանապարհել Քարիմովի դիակառքը դեպի «Յուժնի» օդանավակայան, որտեղից մարմինը տեղափոխվել է նրա հայրենիք` Սամարղանդ: Քարիմովի առողջական վիճակի վատթարացման մասին առաջին տեղեկությունը ստացվել էր կիրակի, երբ լրատվամիջոցները հաղորդեցին, որ նրան հիվանդանոց են տեղափոխել` կաթվածով: Ավելի վաղ հաղորդվել էր, որ նրա վիճակը կտրուկ վատացել է: Վերջինս գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում: Իսլամ Քարիմովը Ուզբեկստանը ղեկավարել է 1990 թվականից ի վեր: Երկրի անկախացումից հետո 1991-ին Քարիմովն ընտրվել է երկրի նախագահ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |