Սերժ Սարգսյան. Մենք պատրաստակամությամբ դիմում ենք Թեհրանի հետ տնտեսական շփումների

PanARMENIAN.Net - Իրանը Հայաստանի համար չափազանց կարեւոր երկիր է, հայտարարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, բավական է հիշել 1990-ականները, երբ Վրաստանում անկայուն իրավիճակ էր, հենց Իրանի տարածքով էին Հայաստան հասնում մեծածավալ բեռների հոսքերը... «Այսօր մենք Իրանից գազատար ենք քաշել, այն իրավիճակում, որում գտնվում է էներգակիրներից զրկված Հայաստանը, դա միակ ելքն է: Ակտիվացնում ենք համագործակցությունն էլեկտրոէներգետիկայի ասպարեզում: Բանը նրանում է, որ Հայաստանը միակ երկիրն է տարածաշրջանում, որը էլեկտրաէնեգիայի ավելցուկ ունի: Մենք ԱԷԿ ունենք, որի շահագործման տեխնոլոգիաները թույլ չեն տալիս էլեկտրանէներգիայի արդյունաբերման կտրուկ սահմանփակումներ կամ ընդհակառակը: Այդ պատճառով գիշերով արդյուբերվող էլեկտրաէներգիայի ավելցուկը մենք մատակարարում ենք Իրան: Մենք պատրաստակամությամբ դիմում ենք Թեհրանի հետ տնտեսական շփումների: Իսկ ինչ վերաբերում է անվտանգությանը, ապա մենք սահմանափակվում ենք խորհրդատվություններով»,- նշել է Հայաստանի վարչապետը, հաղորդում է «Նեզավիսիմայա գազետան»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---