WhatsApp-ն ու Messenger-ը չեն միավորվելու 3 սեպտեմբերի 2016 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը չի ծրագրում միավորել WhatsApp-ը և Messenger-ը մեկ արտադրանքի մեջ: Սոցկայքի հիմնադիրը գտնում է, որ սերվերները նախատեսված են շփման տարբեր ձևերի համար: Ցուկերբերգի կարծիքով՝ WhatsApp-ն օգտգագործվում է հարազատների հետ շփման համար, իսկ Messenger-ը օգտատերերը նախատեսում են օգտագործել ծանոթների հետ կապի համար, «Գազետա.ռու»-ին հղումով գրում է Panorama.am-ը: «Դուք շատ մտերիմ չեք նրանց հետ, չգիտեք նրանց հեռախոսահամարները, այդ պատճառով էլ չեք շփվում WhatsApp-ով, բայց նրանց ծննդյան օրը ցանկանում եք շնորհավորել և հարցնել ինչպես են գործերը»,-պարզաբանել է Ցուկերբերգը: Օգոստոսի 25-ին սմարթֆոնների համար նախատեսված հայտնի WhatsApp ծառայությունը հայտարարել է, որ Facebook սոցցանցին կփոխանցի իր օգտատերերի հեռախոսահամարները:Դա նշանակում է, որ WhatsApp-ի օգտատերերը շուտով կկարողանան առավել թիրախային գովազդ տեսնել Facebook-ում, բայց ոչ հաղորդագրությունների փոխանակման բուն ծառայությունում: Այդ քայլը կարելի է գնահատել որպես փոքր, բայց զգալի տեղաշարժ WhatsApp-ի գաղտնիության քաղաքականության մեջ, որը մշտապես խոստանում է պաշտպանել իր ավելի քան 1 մլրդ օգտատերերի մասնավոր կյանքը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո |