Մոգերինի. Տեսանելի ապագայում ԵՄ-ն բանակ չի ունենա![]() 3 սեպտեմբերի 2016 - 13:45 AMT PanARMENIAN.Net - Տեսանելի ապագայում Եվրամիության բանակ չի ստեղծվի: Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով ներկայացուցիչ ֆեդերիկա Մոգերինին ԵՄ ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման առաջին օրվա ավարտին: «ԵՄ-ն տեսանելի ապագայում բանակ չի ունենա: Սակայն, մենք արդեն հիմա կարող ենք աշխատել պաշտպանության և անվտանգության ոլորտում կոնկրետ համատեղ նախաձեռնությունների իրականացման վրա»,-ասել է Մոգերինին, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»: Նա հիշեցրել է, որ Վարշավայում հունիսի 8-9-ը կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հատուկ հուշագիր է ստորագրվել ԵՄ և ՆԱՏՕ-ի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ: Բացի այդ Մոգերինին խոստացել է «հատուկ ուշադրություն դարձնել» անվտանգության խնդիրներին ԵՄ ն արտաքին քաղաքականության նոր ռազմավարությունը կյանքի կոչելիս»: Քաղաքագետները նշում են, որ արդեն 20 տարի շարունակ քննարկվող ԵՄ բանակի ստեղծման գաղափարը վերջնականապես արգելակվեց, երբ Մեծ Բրիտանիան որոշեց դուրս գալ ԵՄ կազմից: Սեփական եվրոպական բանակի ստեղծման գաղափարին ավանդաբար կողմ են Գերմանիան և Ֆրանսիան: Մեծ Բրիտանիան միշտ դեմ է եղել դրան, իսկ ԵՄ-ից դուրս դեմ է եղել ԱՄՆ-ն, հավանաբար, մտավախություն ունենալով, որ նման կառույցի ձևավորումը կարող է խարխլել ՆԱՏՕ-ի դերը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |