Չավուշօղլուն Քերիի հետ քննարկել է Գյուլենի արտահանձնման հարցը

Չավուշօղլուն Քերիի հետ քննարկել է Գյուլենի արտահանձնման հարցը

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, որը թուրքական պատվիրակության կազմում մասնակցում է չինական Հանչժո քաղաքում ընթացող G20-ի գագաթնաժողովին, հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Կողմերը քննարկել են ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցը, որին Անկարան մեղսակից է համարում հեղաշրջման չհաջողված փորձի կազմակերպմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին Anadolu-ի վրա հղումով:

Ըստ դիվանագիտական աղբյուրների, մեկժամյա զրույցի ընթացքում քննարկվել են նաև վերջին իրադարձությունները տարածաշրջանում, այդ թվում իրավիճակը Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիջ և Ջերաբլուս քաղաքներում, ինչպես նաև պայքարը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ Սիրիայում և Իրաքում:

Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչն ասել էր, որ Անկարան դեռևս չի ներկայացրել Վաշինգտոնին Թուրքիայի պետական հեղաշրջման փորձին ընդդիմադիր Գյուլենի մեղսակցության ապացույցներ:

75-ամյա Գյուլենը մշտական բնակության թույլտվություն ունի ԱՄՆ-ում, 1999-ից նա ապրում է Փենսիլվանիա նահանգում:

Հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման անհաջող փորձ, որի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ: Տեղի ունեցածի համար իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ և ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենին: Ըստ վերջին տվյալների, Ստամբուլում և Անկարայում, որտեղ հիմնականում ծավալվեցին գործողությունները, զոհվեց Թուրքիայի 246 քաղաքացի, չհաշված ապստամբներին, ավելի քան 2000 մարդ վիրավորվեց: Թուրքիայի գլխավոր դատախազությունը ցմահ ազատազրկման 2 ժամկետ է պահանջել և 1900 տարվա կալանք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---