Երևանում բնական ճանապարհով քառյակ է ծնվել

Երևանում բնական ճանապարհով քառյակ է ծնվել

PanARMENIAN.Net - 27-ամյա Մաիրամ Թունյանը Երևանի Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտուտում բնական ճանապարհով լույս աշխարհ է բերել քառյակ:

Ծնվել է 2 աղջիկ, 2 տղա:

Ինչպես հայտնում են առողջապահության նախարարությունից, սա կնոջ երկրորդ ծննդաբերությունն էր, նա արդեն նաև 4 տարեկան աղջիկ ունի:

«Նորածինները բժիշկների վստահելի ձեռքերում են», - նշվում է հաղորդագրությունում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---