Հայաստանը մտադիր է խորացնել քաղաքական երկխոսությունը Եվրամիության հետ28 ապրիլի 2007 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է Եվրոպական Խորհրդի Գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպմանը զրուցակիցները դրական գնահատեցին ԵՄ-ՀՀ համագործակցությունը: Վարդան Օսկանյանը հայտնեց հայկական կողմի ցանկությունը` խորացնելու Եվրամիության հետ քաղաքական երկխոսությունը: Զրուցակիցները հանգամանորեն անդրադարձան Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորմանը` քննարկելով Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների բելգրադյան փուլի արդյունքները: Նախարար Օսկանյանը նշեց, որ ադրբեջանական կողմի քաղաքական կամքի ձեւավորման դեպքում հնարավոր է առաջիկայում գրանցել առաջընթաց: Այս կոնտեքստում նախարար Օսկանյանը վերահաստատեց հայկական կողմի դիրքորոշումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ՎՈՒԱՄ-ի բանաձեւի վերաբերյալ` նշելով նախաձեռնության բացասական ազդեցությունը բանակցային գործընթացի վրա: Այնուհետեւ տեղի ունեցավ մտքերի փոխանակում հայ-թուրքական հարաբերությունների, միջուկային խնդիրների վերաբերյալ Իրանի հետ ԵՄ բանակցություններում վերջին զարգացումների շուրջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |