Երեխաների սնուցման համաշխարհային ֆորում Երևանում. Կայուն սննդի ծրագիրը շարունակվելու է![]() 6 սեպտեմբերի 2016 - 10:18 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Էրթարին Քազընին և Երևանում անցկացվող «Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ ֆորումի» մասնակիցներին: Ավելի քան վեց տասնյակ երկրից պատվիրակություններ են այցելել Հայաստան ֆորումին մասնակցելու նպատակով: ՀՀ նախագահը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և Պարենի համաշխարհային ծրագրի միջև հաստատված համագործակցությունը և դրա շնորհիվ մեր երկրում իրականացվող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը, որի արդյունքում այժմ ՀՀ տասը մարզի մոտ 83.000 երեխա ապահովված է դպրոցական սննդով: Դպրոցական սննդի ծրագիրը ՀՀ 3 մարզում՝ Արարատ, Վայոց ձոր և Սյունիք, իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ, իսկ մյուս մարզերում՝ Պարենի համաշխարհային ծրագրի՝ՌԴ կառավարության օժանդակությամբ: Նախագահը վստահեցրել է, որ Հայաստանում ծրագիրը շարունակական է լինելու և այդ նպատակով աշխատանքներ են իրականացվում «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի ստեղծման ուղղությամբ: Սարգսյանը կարևորել է ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգի» իրականացումը, որի 17 նպատակի մի մասը վերաբերում է երեխաների և մայրերի առողջության ու սնուցման բարելավման խնդիրներին: Հանդիպմանը Սարգսյանը ներկայացուցիչներից հետաքրքրվել է իրենց երկրներում այդ ուղղությամբ տարվող քաղաքականության և տվյալ ոլորտում փորձի մասին: Նախագահը հանդիպման ժամանակ Միավորված ազգերի կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն ու ներկայացուցիչ Պասկալ Միշոյին և Ռուսաստանի Դաշնության Ճյուղային սննդի ինստիտուտի նախագահ Վլադիմիր Չեռնիգովին, Հայաստանում ծավալած նշանակալի մարդասիրական գործունեության համար, պարգևատրել է Երախտագիտության մեդալով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |