ԻՊ-ն ստանձնել է Սիրիայում սեպտեմբերի 5-ի ահաբեկչությունների պատասխանատվությունը![]() 6 սեպտեմբերի 2016 - 12:11 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է պատասխանատվությունը Սիրիայում տեղի ունեցած պայթյունների համար: Մահապարտները սեպտեմբերի 5-ի առավոտյան մի շարք պայթյուններ են իրականացրել սիրիական Դամասկոս, Տարտուս, Հոմս և Էլ Հասակե քաղաքներում: Վերջին տվյալներով, զոհվել է ավելի քան 50 մարդ: Ավելի վաղ խմբավորումը ստանձնել էր պատասխանատվությունը սիրիական Հասակեում պայթյունի համար: Մի շարք սիրիացի փորձագետների կարծիքով, ահաբեկչությունների շարքը Սիրիայում կարող է պատասխանը լինել Հալեպում սիրիական բանակի հաջողություններին, որտեղ կառավարական զորքերը սեպտեմբերի 4-ին ամբողջությամբ ազատագրել են ռազմական ուսումնարանների տարածքները քաղաքի հարավում և դրանով իսկ կրկին սեղմ օղակի մեջ առել ահաբեկիչներին Հալեպի արևելյան արվարձաններում: Պայթյունները որոտացել են գրեթե միաժամանակ: Նախ Տարտուս քաղաքում տեղի է ունեցել կրկնակի ահաբեկչություն: Սիրիայի պետական հեռուստաալիքը հաղորդել է, որ պայթել է ականապատ ավտոմեքենա, ինչից հետո պայթուցիկ սարք է գործի դրել մահապարտ ահաբեկիչը: SANA-ի փոխանցմամբ՝ այդ ահաբեկչության հետևանքով մահացել է 11, վիրավորվել՝ մոտ 45 հոգի: Եվս երկու հոգի մահացել են Հոմս քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Չորրորդ պայթյունը տեղի է ունեցել Դամասկոսի արվարձաններից մեկում, որի հետևանքով զոհվել է 3 մարդ։ Հինգերորդ պայթյունը տեղի է ունեցել Հասաքե քաղաքում, զոհվել է 5 մարդ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |