ՀՀ-ն ու Մակաոն վերացնում են վիզային ռեժիմը. Համաձայնագիրը կմտնի ԱԺ մեծ օրակարգ![]() 6 սեպտեմբերի 2016 - 14:32 AMT PanARMENIAN.Net - ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամները սեպտեմբերի 6-ին միաձայն հաստատել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Մակաոյի հատուկ վարչական տարածքի վարչակարգի միջև մուտքի արտոնագրի պահանջը փոխադարձաբար վերացնելու մասին» համաձայնագիրը, որն էլ կմտնի ԱԺ մեծ օրակարգ: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը նշել է, թե փոխադարձ համաձայնության են եկել. առաջարկվում է մուտքի և ելքի ազատ ռեժիմ: Ըստ նրա՝ քաղաքացիները 265 օրվա ընթացում մինչև 90 օր լրանալը կարող են մնալ Մակաոյում, իսկ եթե ավելի երկար մնան, ուսման դեպքում և այլն, հարկավոր կլինի այլ թույլտվություն, գրում է Tert.am-ը: Հանձնաժողովի անդամ Գուրգեն Արսենյանը նկատել է, որ Մակաոն հայտնի է որպես խաղատների բիզնեսով զարգացած տարածք և հարցրել, թե սա ենթադրում է արդյոք, որ ազատ մուտք ու ելք կլինի նաև Չինաստան: Ի պատասխան հարակից զեկուցող Ալեքսանդր Արզումանյանը նշել է, որ Չինաստան ազատ մուտք չի լինի, իսկ Չինաստանի տարածքում գտնվող Մակաոյի վարչական տարածք կարող են գնալ միայն տրանզիտով: «Մեր քաղաքացին հնարավորություն կունենա առանց նախապես վիզա ստանալու Մակաոյից ավելի դյուրին վիզա ստանալ դեպի Չինաստան»,- ասել է Արզումանյանը: Թևան Պողոսյանը քվեարկությունից առաջ նշել է, թե ինքն այս նախագիծը դիտարկում է որպես ազատ տեղաշարժի իրավունքի հարց: Նախագծի միաձայն քվեարկությունն արձանագրվել է ժպիտով: Արսենյանը՝ կողմ քվեարկելով, հայտարարել է. «Բոլորս ենք կողմ»: Հայաստանի ու Չինաստանի Մակաոյի հատուկ վարչական տարածքի՝ փոխադարձաբար վիզային ռեժիմը վերացնելու մասին համաձայնագիրը Մակաոյում Հայաստանի կառավարության անունից ստորագրել է ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, Մակաոյի կառավարության անունից՝ ՉԺՀ Մակաոյի հատուկ վարչական տարածքի վարչակարգի կառավարման և արդարադատության քարտուղար Սոնիա Հոյ Ֆան Չանը։ Հանդիպմանը դեսպան Սարգսյանը և կառավարման և արդարադատության քարտուղար Սոնիա Հոյ Ֆան Չանը քննարկել են զբոսաշրջության բնագավառում համագործակցության հաստատմանը, փոխադարձ ներդրումային հնարավորություններին, պաշտոնական պատվիրակությունների հնարավոր փոխայցելությունների կազմակերպմանն առնչվող հարցեր։ Կարդացեք նաև՝ ԱԺ-ն հայտարարությամբ կդատապարտի Իրաքի եզդիների հանդեպ ցեղասպանությունը ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |