Վարդան Օսկանյանն ու Դենիել Ֆրիդը քննարկել են ղարաբաղյան գործընթացի վերջին զարգացումները30 ապրիլի 2007 - 14:36 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը մասնակցել է ԱՄՆ Գերմանական Մարշալ եւ Բերտելսման հիմնադրամների կողմից կազմակերպած «Բրյուսել ֆորում 2007» ներկայացուցչական խորհրդաժողովին: Խորհրդաժողովի մասնակիցներից են նաեւ Էստոնիայի եւ Լիտվայի նախագահները, Բելգիայի վարչապետը, Վրաստանի, Գերմանիայի, Շվեդիայի, Բելգիայի, եւ Կանադայի ԱԳ նախարարները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, Եվրոպական Խորհրդի նախագահը, Եվրոպական հանձնաժողովի հանձնակատարներ, Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դ. Ֆրիդը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Խորհրդաժողովի շրջանակներում Վարդան Օսկանյանը հանդիպել է Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդի հետ: Դ. Ֆրիդի հետ ՀՀ արտգործնախարարը քննարկեց հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա վիճակն ու վերջին զարգացումները: Մտքերի փախանակում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի վերջին զարգացումների շուրջ: Զրուցակիցները նաեւ անդրադարձան ԱՄՆ պետդեպարտամենտի մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցում տեղ գտած ձեւակերպման շուրջ ստեղծված տարակարծություններին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |