Թուրքիայում տեղի է ունեցել երկրի պատմության մեջ խոշորագույն բողոքի ցույցը ընդդեմ ծայրահեղական իսլամի30 ապրիլի 2007 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Կիրակի օրը Ստամբուլում շուրջ 800 հազար մարդ էր դուրս եկել բողոքի ցույցի: Ցուցարարները բողոքում էին երկրի հնարավոր իսլամացման դեմ եւ պահանջում կառավարության հրաժարականը: Ստամբուլի ակցիան խոշորագույնն էր երկրի պատմության մեջ, նշում է CNN-ը` ակցիային մասնակցել են շուրջ 600 հասարակական եւ պրոֆեսիոնալ կազմակերպությունների ներկայացուցիչներ: «Թուրքիան եղել է եւ կմնա աշխարհիկ», «Ո'չ շարիատին, ո'չ հեղաշրջմանը»: Նման կարգախոսներ են վանկարկել ցույցի մասնակիցները, կոչ անելով Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Աբդուլլահ Գյուլին հանել իր թեկնածությունը նախագահական ընտրություններից: Ցուցարարները մտավախություն ունեն, որ իշխող իսլամամետ Արդարության եւ զարգացման կուսակցությունից նախագահի թեկնածու Ա.Գյուլը կարող է փոխել երկրի կառավարման աշխարհիկ սկզբունքները եւ որոշումներ կայացնել իր իսլամիստական համոզմունքների համաձայն: Գյուլը, որը միակ թեկնածուն է պետաթյան բարձրագույն պաշտոնի համար, չկարողացավ հաղթել խորհրդարանում ընթացող նախագահական ընտրություններում` ընդդիմության պատգամավորները բոյկոտեցին քվեարկությունը: Սակայն ինքը Գյուլը հայտարարել է պայքարը շարունակելու մտադրության մասին: Ստամբուլի ցույցը ժամանակի առումով համընկավ Թուրքիայի Գլխավոր շտաբի կոշտ դեմարշի հետ վարչապետ Ռեջեփ Էրդողանի իշխող կուսակցության հասցեին: Բանակի ղեկավարությունը, որն անցյալում բազմիցս հեղաշրջումներ է արել, հայտարարել է, որ անհանգստությամբ է հետեւում իրավիճակին, կապված նոր նախագահի ընտրությունների հետ եւ նրան դուր չի գալիս, որ երկրի կառավարությունը բարեհաճ է ռադիկալ իսլամիստների հանդեպ: Գլխավոր շտաբում ընդգծել են, որ հենց զինված ուժերն են Թուրքիայում աշխարհիկ ռեժիմի երաշխավորները: Երկուշաբթի երեկոյան հեռուստատեսությամբ հանդես կգա վարչապետ Էրդողանը, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները: Ըստ նախնական տվյալների, նախագահը կարող է հայտարարել երկրում վաղաժամ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին, ինչը պնդում է ընդդիմությունը: Ակցիայի ժամանակ տարածվել է Թուրքիայի Արդյունաբերողների եւ գործարարների միության հայտարարությունը, որը միավորում է երկրի գործարար շրջանակները, պահանջելով Ռ.Էրդողանի կառավարությունից անհապաղ վաղաժամ խորհրդարանական ընտրություններ անցկացնել: «Աշխարհիկ ռեժիմի եւ ժողովրդավարության պաշտպանության համար անհրաժեշտ է անհապաղ վաղաժամ խորհրդարանական ընտրություններ անցկացնել»,-ասվում է Միության հայտարարության մեջ, որը մեջբերում է NTV հեռուստաընկերությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |