Հայփոստը և RIA Money Transfer-ը դրամական պարգևներ են հանձնել![]() 6 սեպտեմբերի 2016 - 18:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատոր ՀայՓոստի և աշխարհում մեծությամբ երրորդ դրամական փոխանցումների համակարգի՝ RIA Money Transfer-ի համատեղ արշավի շրջանակում սեպտեմբերի 6-ին հանձնվել են պատվոգրեր և դրամական պարգևներ: Պատահականության սկզբունքով ընտրված մեկ հաճախորդ և օգոստոս ամսվա ընթացքում RIA համակարգով ամենաշատ գործարքներ իրականացրած Հայփոստի աշխատակիցը ստացել են դրամական պարգև և պատվոգիր: Արշավն իրականացվելու է մինչև տարեվերջ: «Ռիա» համակարգից օգտված Հայփոստի ցանկացած հաճախորդ հնարավորություն կունենա մասնակցել ամեն ամիս իրականացվող խաղարկությանը, որի ընթացքում պատահականության սկզբունքով խաղարկվելու է 100 դոլար: Ria Money Transfer համակարգով հաճախորդներին թույլ է տալիս արտասահմանում գտնվող բարեկամներից և ընկերներից փոխանցումներ ստանալ մի քանի րոպեի ընթացքում: ՀայՓոստի հաճախորդները կարող են նաև գումարներ ուղարկել «Ռիա»-ի համաշխարհային ամբողջ ցանցով, որն ընդգրկում է 150 երկիր, ավելի քան 310.000 սպասարկման կետ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |