ԼՂՀ նախագահը եւ ՀՀ ՊՆ-ն քննարկել են Հայաստանի եւ Ղարաբաղի ԶՈՒ համագործակցության հարցերը30 ապրիլի 2007 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Հանդիպման ընթացքում, որ անցել է ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Սեյրան Օհանյանի մասնակցությամբ, Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը շնորհավորել է Միքայել Հարությունյանին Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ցանկանալով նրան արդյունավետ աշխատանք այդ պատասխանատու պաշտոնում: Ինչպես հաղորդել է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը, զրուցակիցները քննարկել են պաշտպանության ոլորտում եւ հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման հարցում երկու հայկական պետությունների զինված ուժերի համագործակցության հետ կապված հարցերը: Հայաստանի պաշտպանության նախարարն ու ԼՂՀ նախագահը քննարկել են նաեւ հայոց բանակի մասնակցությամբ եռակի տոնակատարությանը` Հաղթանակի օրվան, Շուշիի ազատագրման եւ ԼՂՀ Պաշտպանության բանակի օրվան նվիրված տոնական միջոցառումների անցկացման նախապատրաստական աշխատանքների ընթացքը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |