Մոտ 6.6 մլն սիրիացի պարտադրված լքել է իր տունը![]() 7 սեպտեմբերի 2016 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Մոտ 600.000 սիրիացի ապրում է երկրի պաշարված շրջաններում և քաղաքներում` շատ ծանր պայմաններում: 2016-ի հունվարից ի վեր պաշարման մեջ հայտնված խաղաղ բնակիչների քանակն աճել է 100 հազարով: Այս տվյալները հրապարակել է Սիրիայում մարդու իրավունքների խախտումները հետազոտող ՄԱԿ հանձնաժողովի 12-րդ զեկույցում: Այն վերաբերում է 2016-ի հունվարի 10-ից հուլիսի 20-ն ընկած ժամանակահատվածին: «Մոտ 600.000 քաղաքացիական անձ Դամասկոս, Ռիֆ Դամասկոս, Դեր Զոր, Հոմս և Իդլիբ գավառներում շարունակում է տառապել տևական պաշարման հետ կապված ծանր պայմաններից»,-ասել է հանձնաժողովը: Ընդհանուր առմամբ Սիրիայի դժվարամատչելի և պաշարված շրջաններում «գոյատևման պայքար է» մղում ավելի քան 6 մլն մարդ: Մասնավորապես, հանձնաժողովը մտահոգված է Հալեպում ստեղծված իրավիճակով, որտեղ «առնվազն 300.000 քաղաքացիական անձ է մնում այն բանից հետո, երբ հունիսին կառավարական ուժերը փակեցին «մատակարարման վերջին ճանապարհը»: Փորձագետները հորդորում են անհապաղ վերացնել բոլոր շրջափակումներն ու պաշարումները` հիշեցնելով, որ «միջազգային իրավունքն արգելում է սովը որպես պատերազմի միջոց»: Մոտ 5 մլն սիրիացի է հեռացել հայրենիքից, ևս 6,6 մլն ներքին տեղահանված անձինք են: Նշվում է, որ այդ թվերն անընդհատ աճում են: Զեկույցում ասվում է, որ սիրիացիների միայն 10 տոկոսն է «փրկություն որոնում Եվրոպայում»: Փորձագետները ուշադրությունը հրավիրում են այն հանգամանքի վրա, որ «բարձր եկամուտներով ոչ եվրոպական երկրները տեղեր չեն տրամադրել սիրիացի փախստականների համար»: «Մոտ 6,6 սիրիացի, հիմնականում կանայք և երեխաներ, դարձել են տեղահանված անձինք երկրի ներսում` նրանց մեծ մասն ապրում է սահմանի մոտ ինքնաշեն կացարաններում»: Երեխաներն այդ ճամբարներում հիմնականում զրկված են սովորելու և բուժում ստանալու հնարավորությունից: Ավելի վաղ ՄԱԿ հումանիտար օգնության համակարգող Սթիվեն Օ’Բրայանն իրավիճակը Սիրիայում մեր ժամանակների ամենալայնածավալ հումանիտար ճգնաժամն էր համարել և զգուշացրել է հրատապ միջոցների անհրաժեշտության մասին, քանի որ պաշարված շրջանների հարյուր հազարավոր բնակիչների փրկության համար սննդամթերք, ջուր և դեղորայք է պետք: Հալեպի արևելքը վերահսկում են ընդդիմության ուժերը, սակայն արդեն մի քանի շաբաթ է այդ հատվածը պաշարված է կառավարական ուժերի կողմից: Այդպիսով, մոտ 250.000 մարդ հայտնվել է ծուղակում: Կառավարությունը վերահսկում է արևմտյան թաղամասերը, որտեղ մոտ 1 մլն մարդ է ապրում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |