Սահակաշվիլի. «Մենք ինքնասպաններ չենք, որպեսզի չցանկանանք բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ»

PanARMENIAN.Net - Վրաստանը «շատ է ցանկանում լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ»: Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին բրիտանական BBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Այն հարցին թե «մտադի՞ր է արդյոք Վրաստանը հաշտվել Ռուսաստանի հետ», Սահակաշվիլին պատասխանել է. «Մենք ինքնասպաններ չենք, որպեսզի չցանկանանք բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Մենք երբեք չենք դադարեցնի Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված խոսակցություններն ու գործողությունները եւ շատ հուսով ենք, որ այդ հարաբերությունները կշտկվեն»: «Վրաստանը Ռուսաստանի հետ հաջողված եւ դրական հարաբերությունների կողմնակից է, մենք ոչինչ չունենք Ռուսաստանի ժողովրդի դեմ»,-ասել է նա:



Սահակաշվիլին հաստատել է նաեւ, որ Վրաստանի իշխանությունները կշարունակեն ՆԱՏՕ-ին անդամակցելու իրենց կուրսը, հայտարարելով, որ «ինտեգրումը ՆԱՏՕ-ին Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր նպատակներից մեկն է»: «Վրաստանը լավ շանս ունի ՆԱՏՕ-ի անդամ դառնալու եւ մենք կանենք ամեն ինչ օգտվելու համար այդ շանսից»,-ասել է նա, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---