Արհեստական երկրաշարժ. Հս. Կորեան հզոր միջուկային փորձարկում է իրականացրել![]() 9 սեպտեմբերի 2016 - 10:00 AMT PanARMENIAN.Net - Հյուսիսային Կորեան իրականացրել է հերթական միջուկային փորձարկումները, որոնց հետևանքով սեյսմոլոգները Կորեական թերակղզում գրանցել են երկրակեղևի ակտիվություն: ՌԻԱ Նովոստին գրում է, որ 4.9-5.3 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը ֆիքսվել է միջուկային զենքի փորձարկման համար նախատեսված հյուսիսկորեական պոլիգոնի շրջանում: Սեյսմիկ ակտիվությունն այնքան ուժեղ է եղել, որ ցնցումները զգացել են նույնիսկ Հս. Կորեայի հետ սահմանամերձ ռուսական բնակավայրերի ապրողները:Հարավային Կորեայի և Ճապոնիայի իշխանությունները վստահ են, որ ստորգետնյա ցնցումները խոշոր միջուկային փորձարկման հետևանք են: Համապատասխան հայտարարություններով են հանդես եկել Հրվ. Կորեայի նախագահ Պակ Կըն Հեն ու Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան: Մինչդեռ ԱՄՆ-ն, թեև տեղյակ է Կորեական թերակղզում տեղի ունեցածից, դեռևս որևէ մեկնաբանությամբ հանդես չի եկել: Ըստ Սեուլի` այս անգամ պայթեցված ռումբի հզորությունը կարող էր կազմել 10 կիլոտոննա, ինչը նշանակում է՝ սա Հս. Կորեայի պատմության մեջ խոշորագույն միջուկային փորձարկումն էր: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 9-ի երեկոյան Սեուլի, Տոկիոյի և Վաշինգտոնի առաջարկով կքննարկի Հս. Կորեայի միջուկային փորձարկումների հարցը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |