Կոնգրեսականները հրաժարվել են հավանություն տալ Եվրոպայում ՀՀՊ տեղակայման ծախսերին 3 մայիսի 2007 - 15:09 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ռազմավարական սպառազինության ենթակոմիտեն հրաժարվել է հավանություն տալ Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության ամերիկյան համակարգի տարրերի տեղակայման ծախսերին: Ենթակոմիտեն միաձայն դեմ եղավ 160 մլն դոլար կազմող ծախսերին, ուղղված Լեհաստանում հրթիռների տեղակայմանը, հաղորդում է Լենտա.ռու-ն, հղում անելով The Financial Times-ին: Ավելի վաղ այս տարի Ջ.Բուշը խնդրել էր Կոնգրեսին հաստատել Եվրոպայում ՀՀՊ տարրերի տեղակայմանն ուղղված 310 մլն դոլարի ֆինանսավորումը: Բացի Լեհաստանում տասը հրթիռների տեղակայումից, այդ ծրագիրը նախատեսում է նաեւ ՌԼԿ-ի կառուցում Չեխիայի տարածքում: Ծախսերի քննարկումը դեռեւս չի ավարտվել, հավանություն կարող է տալ Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի ամբողջական կազմը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |