Հայաստանն իր համեստ ներդրումն է ունեցել Իրաքում անվտանգության ու կայունության հաստատման գործընթացում 4 մայիսի 2007 - 15:01 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 3-ին Եգիպտոսի Շարմ ալ-Շեյխ քաղաքում կայացավ «Իրաքի հետ միջազգային հուշագրի» մեկնարկին նվիրված հանդիպումը: Փաստաթուղթը գործնական հիմքի վրա է դնում Իրաքի Ազգային զարգացման ռազմավարությունը եւ նախանշում է այն քայլերը, որոնք Իրաքի կառավարությունը, միջազգային հանրության աջակցությամբ ու մասնակցությամբ, պետք է իրականացնի երկրում անվտանգություն հաստատելու եւ սոցիալ-տնտեսական առաջընթաց գրանցելու համար:Միջոցառմանը յոթանասուն երկրների շարքում մասնակցեց նաեւ ՀՀ պատվիրակությունը` ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի գլխավորությամբ: Ելույթ ունենալով հանդիպման մասնակիցների առջեւ, ՀՀ ԱԳՆ ղեկավարը նշեց, որ պատվաբեր է լինել իրաքյան ժողովրդի ու նրա կառավարության հանդեպ աջակցության այս դրսեւորման մասնակից: «Հայաստանն իր համեստ ներդրումն է ունեցել Իրաքում անվտանգության ու կայունության հաստատման գործընթացում: Իրաքում առկա փոքրաթիվ հայկական համայնքի գործոնը եւս իր ազդեցությունն է ունեցել, որովհետեւ նրանք մշտապես վայելել են Իրաքի ժողովրդի ու ընդհանրապես արաբների հյուրընկալությունը, եւ հայերը որոշակի պարտավորվածություն են զգում»,- ընդգծել է Վարդան Օսկանյանը: Արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը նաեւ նշեց, որ որ հանդիպումը կայանում է Իրաքի համար մի այնպիսի վճռական պահի, երբ կարեւորվում է միջազգային համայնքի մասնակցությունը երկրի կյանքում ու կայունության հարցերում փոփոխության հասնելու համար: Նա կարեւորեց մեկնարկվող փաստաթղթի ազգային բնույթը, որի հաջող իրականացումը պայմնավորվում է երեք կարեւոր հանգամանքով: «Առաջինը, միջէթնիկական ու միջկրոնական երկխոսությունն է, առանց որի անհնարին է հասնել կայունության: Երկրորդ կարեւոր հանգամանքը հարեւան երկրների ներգրավվածությունն է որպես իրաքյան իրադարձություններ վրա անմիջականորեն ազդեցություն ունեցող եւ դրանցից անմիջականորեն ազդվող պետությունների: Ես հուսով եմ, որ նրանք իրենց օժանդակությունն ու դրական ներգրավվածությունը կունենան այս գործընթացներում: Երրորդը, Իրաքի կառավարության ամրապնդումն ու զորացումն է, որը, փաստաթղթի իրագործմամբ, նպատակ ունի տեղաշարժեր ու առաջխաղացում արձանագրելու երկրում: Միջազգային հանրությունը պարտավորված է օգնել նրանց այդ խիզախ քայլում»,- ընդգծել է Վարդան Օսկանյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |