Ղարաբաղի պատերազմի մասին ֆիլմը մրցանակի է արժանացել Նյու-Յորքի Tribeca փառատոնի ժամանակ

PanARMENIAN.Net - Հայ ռեժիսոր Վարդան Հովհաննիսյանի «Մարդկային պատմություններ պատերազմի եւ խաղաղության ժամանակ» ժապավենը մրցանակի է արժանացել Նյու Յորքի Tribeca Film Festival կինոփառատոնի փաստագրական ֆիլմերի «Նոր անուններ» անվանակարգում: Ֆիլմը, որը նկարահանվել է 2006 թվականին «Բարս մեդիա» կինոստուդիայում, պատմում է Ղարաբաղյան պատերազմի մասին: Վարդան Հովհաննիսյանը կստանա նաեւ 25 հազար դոլար դրամական պարգեւ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:



Tribeca կինոփառատոնը հիմնադրվել է 2002 թվականին Ռոբերտ դե Նիրոյի, Ջեյն Ռոսենթալի եւ Գրեգ Հաթքոֆիի նախաձեռնությամբ` նպատակ ունենալով ֆիլմերի, երաժշտության միջոցով նպաստել 2001-ի սեպտեմբերի 11-ի ողբերգական իրադարձություններից հետո Մանհեթենի աշխուժացմանը:



Այս տարի անցկացված վեցերորդ կինոփառատոնում ցուցադրվել է 40 երկրի 275 ֆիլմ, այդ թվում Lեւոն Գրիգորյանի «Հիշողություններ Սայաթ-Նովայի մասին» վավերագրական ֆիլմը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---